1472 դիտում
19:14 04-11-2015
Երևանաբնակ ավելի քան 50 զինծառայողներ խրախուսվել են 5-10-օրյա արձակուրդով
Երևանի քաղաքապետարանի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև ձեռք բերված համաձայնության արդյունքում մայրաքաղաքից զորակոչված ևս 51 ժամկետային զինծառայողներ հնարավորություն են ստացել Երևանում հանդիպելու իրենց ծնողներին և հարազատներին, ինչպես նաև խրախուսվել են 5-10-օրյա արձակուրդով:
Բանակ-հասարակություն կապն առավել ամրապնդելու և ծառայության մեջ աչքի ընկած զինվորներին խրախուսելու նպատակով իրականացվող ծրագրի շրջանակում այս անգամ ընդգրկվել են ՀՀ ՊՆ առաջին բանակային կորպուսի զինվորները: Պատանի հանդիսատեսի թատրոնում զինվորների և նրանց ծնողների համար կազմակերպված հանդիսավոր արարողության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին` քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը նկատել է, որ Երևանի քաղաքապետարանի ու ՀՀ պաշտպանության նախարարության միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը հնարավորություն է ընձեռում նախաձեռնել սոցիալական նշանակության տարբեր ծրագրեր՝ պարբերաբար ապահովելով երևանաբնակ զինծառայողների ու նրանց ծնողների հանդիպումը:
«Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ամենատարբեր ծրագրերի շարքում առանձնակի կարևոր տեղ են զբաղեցնում բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումները։ Երևանաբնակ զինվորների ծնողներին տարեկան առնվազն երկու անգամ սահմանամերձ զորամասեր ուղեկցելու` արդեն ավանդույթ դարձած մեր ծրագիրը, որը բավական մեծ արձագանք է գտել ու դրական գնահատականի է արժանացել ինչպես մեր բնակչության, այնպես էլ զինված ուժերի հրամանատարության կողմից, գումարվել է նաև այս հրաշալի ծրագիրը։
Պաշտպանության նախարարության հետ համագործակցության արդյունքում արդեն ոչ միայն ծնողներն են մեկնում զորամասեր, այլ նաև ծառայության մեջ աչքի ընկած մեր զինվորներն են որպես խրախուսանք գալիս տուն, հանդիպում իրենց ծնողներին ու
հարազատներին։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ուզում եմ վստահեցնել, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է խրախուսել և աջակցել բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը, մեր բանակի մարտունակությանը,
մեր զինվորի անվտանգ ծառայությանն ուղղված ցանկացած նախաձեռնության։ Համոզված եղեք, որ Պաշտանության նախարարության հետ մեր բոլոր ծրագրերը լինելու են շարունակական»,- ընդգծել է Դավիթ Օհանյանը։
Նմանատիպ նյութեր
882 դիտում
15:53 04-11-2015
Երևանաբնակ ավելի քան 50 զինծառայողներ խրախուսվել են 5-10-օրյա արձակուրդով
1335 դիտում
17:43 10-11-2015
Երևանաբնակ 47 զինծառայողներ խրախուսվել են 5-10-օրյա արձակուրդով
1132 դիտում
10:34 28-11-2014
Երևանաբնակ 95 զինծառայողներ խրախուսվել են հնգօրյա արձակուրդով. ֆոտոշարք
Այս բաժնից
805 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
640 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
754 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված