211652_close_icon
views-count1745 դիտում article-date 21:57 03-11-2015

Ռուսաստանի Օմբուդսմենն իր ցավակցություն է հայտնել Հայաստանի Օմբուդսմենին` ավտոբուսի վթարի հետ կապված և առաջարկել իր օգնությունը

Ռուսաստանի Օմբուդսմեն Էլլա Պանֆիլովան Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի կապակցությամբ այսօր ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Հարգելի Կարեն Անդրեասյան, Սարսափելի ավտովթարը խլել է մարդկանց կյանքերը և անդառնալի հետևանքներ թողել նույնիսկ հրաշքով փրկվածների կյանքում: Այս ողբերգական օրը մենք սգում ենք Ձեզ հետ միասին և մեր վշտակցությունն ու զորակցությունն ենք հայտնում ողջ հայ ժողովրդին, մասնավորապես՝ տուժածների ընտանիքներին: Զոհվածների ընտանիքներին փոխանցեք մեր ցավակցկան խոսքերը: Այս դժվար պահին մենք ուժ և համբերություն ենք մաղթում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին շուտափույթ ապաքինում ենք ցանկանում»: Ռուսաստանի Օմբուդսմենն իր գրության մեջ նաև նշում է, որ պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն թե զոհվածների և թե վիրավորների ընտանիքներին: [b]Օմբուդսմենի աշխատակազմ[/b]

Նմանատիպ նյութեր