Ջորդան Այբ. Կլոպի շնորհիվ բոլորովին այլ խաղացող եմ դարձել
«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորդան Այբը պատմել է Յուրգեն Կլոպի ղեկավարությամբ աշխատանքի մասին:
«Ամենակարևոր բաներից մեկը, որ մեզ նոր մարզիչն ասաց, այն է, որ մենք պետք է թիմ մնանք, եթե նույնիսկ 0:2 հաշվով ենք պարտվում, և խաղը փրկելու շատ ժամանակ ունենք:
Դա կարող է տեղի ունենալ հանդիպման վերջին 10 րոպեներին, մեզ պարզապես անհրաժեշտ է ձերբազատվել արատավոր հոգեբանությունից: Ամեն ինչ կախված է մեզանից, եկեք երկու գոլ խփենք, իսկ հետո նաև երրորդը:
Գերազանց, որ վերջին խաղում «Չելսիից» արագ գոլ ընդունելուց հետո կարողացանք շատ արագ ուշքի գալ, քանի որ դա բարդ է:
Նոր մարզիչով ամեն ինչ նորովի է: Զգում եմ ինձ բոլորովին այլ խաղացող, ամեն ինչ կախված է ինձանից, պետք է բարելավել ու կատարելագործել իմ խաղը: Ամբողջ թիմն իրեն զգում է թարմ ու գերազանց», ասել է Այբը: