211652_close_icon

Իրավապաշտպանի դեմ քրեական գործը կարճվել է

views-count1064 դիտում article-date 16:42 03-11-2015
Իրավապաշտպանի հանդեպ հարուցված քրեական գործում չեն հայտնաբերվել խարդախության տարրեր. գործը կարճվել է. «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանն հայտնել է, որ իր հանդեպ խարդախության հատկանիշներով ակնհայտ, անհիմն քրեական գործեր են հարուցվում: Իրավապաշտպանը Օմբուդսմենին հասցեագրված դիմումում դժգոհություններ է հայտնել մասնավորապես իր հանդեպ հարուցված վերջին քրգործից: Իրավապաշտպանի դիմումի հիման վրա Օմբուդսմենը գրություններ է ուղարկել Դատախազություն և Քննչական կոմիտե: Այսօր Քննչական կոմիտեից Օմբուդսմենին տեղեկացրել են, որ կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Մարինա Պողոսյանի գործողություններում չեն եղել խարդախության տարրեր, և արդյունքում գործի վարույթը կարճվել է: Օմբուդսմենի տեղակալն այսօր զրուցել է Մարինա Պողոսյանի հետ և տեղեկացրել նրան գործի կարճման մասին:

Նմանատիպ նյութեր