1999 դիտում
21:32 02-11-2015
Բյուջեի գլխավոր ուղղվածությունը տնտեսության զարգացումը խթանելն է լինելու. Արայիկ Հարությունյան
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ` նոյեմբերի 2-ին տեղի է ունեցել ԱՀ կառավարության հերթական նիստը:
Գործադիր մարմինը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ: Փոփոխություններ են առաջարկվել «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ԼՂՀ օրենքներում: «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում նախատեսված են տրանսպորտի բնագավառի 4 տեսակի լիցենզիաներ, դրանցից երկուսը՝ երկաթուղային տրանսպորտի գործունեության և ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման լիցենզիաները, օրինագծերով առաջարկվում է հանել, քանի որ Արցախի Հանրապետությունում բացակայում է երկաթուղային տրանսպորտը՝ որպես տրանսպորտային միասնական համակարգի բաղկացուցիչ մաս:
Փոփոխության այդ առաջարկով անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ առաջարկել նաև «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում:
Կառավարության անդամների քննարկմանն է ներկայացվել նաև «Անասնաբուժության մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը: Օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Արցախի Հանրապետության սանիտարական ոլորտի օրենսդրությանն անասնաբուժությունը համապատասխանեցնելու պահանջով: Օրինագծով առաջարկվում է հանրապետությունում ներդնել անասնաբուժության բնագավառի միջազգայնորեն ընդունված և կիրառվող պահանջները, որոնք անմիջականորեն կնպաստեն անասնաբուժական գործունեության կազմակերպմանը և իրականացմանը, նյութատեխնիկական և մասնագիտական կատարելագործմանը, հանրապետությունում կենդանիների առողջության պահպանման և անասնահամաճարակային կայուն իրավիճակի ապահովմանը:
Գործադիրի հավանությանն արժանացած օրինագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Աշխատանքի պետական տեսչության մասին» ԼՂՀ օրենքը, ինչի արդյունքում դադարելու է գործել աշխատանքի պետական տեսչությունը՝ որպես աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի պահպանման նկատմամբ պետական հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմին: Այդ առաջարկով պայմանավորված՝ որոշ փոփոխություններ են առաջարկվել նաև առնչվող այլ օրենքներում:
Կառավարության անդամների քննարկմանն է ներկայացվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի նախագիծը: Ըստ արդարադատության նախարար Ա. Դանիելյանի՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի նախընտրական ծրագիրը կենսագործելու, «ԼՂՀ իրավական և դատական բարեփոխումների 2013-2017 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ԼՂՀ Նախագահի կարգադրության դրույթներն իրականացնելու և Արցախի Հանրապետության սեփական քաղաքացիական օրենսգիրք ունենալու օբյեկտիվ անհրաժեշտությամբ:
Կառավարության հավանությամբ՝ փոփոխություններ և լրացումներ են առաջարկվել «Փաստաբանության մասին» ԼՂՀ օրենքում: Օրինագծի ընդունումից հետո՝ 2016 թվականի հունվարի 1-ից հանրային պաշտպանի գրասենյակը կսկսի անվճար իրավաբանական օգնություն տրամադրել անձանց կոնկրետ շրջանակի: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2016 թվականի հունվարի 1-ից անհնար կլինի համայնքներում իրականացնել այդ գործառույթները՝ շենքային պայմանների բացակայության, ինչպես նաև փաստաբանների վերապատրաստման անհրաժեշտության պատճառով, նպատակահարմար է այնտեղ հետաձգել դրանց իրականացումը մինչև 2017 թվականի հունվարի 1-ը:
«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում կառավարությունն առաջարկել է մտցնել նոր հասկացություններ: Օրինագծով սահմանվում են, մասնավորապես, «աշկերտություն» և «հերթագայությամբ ուսուցում» հասկացությունները: Նույն փաթեթով ներկայացված՝ «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում առաջարկվող լրացմամբ՝ արտոնություն է սահմանվում այն տնտեսվարող սուբյեկտների համար, որոնք որպես վարձու աշխատողներ իրենց աշխատանքների մեջ ներգրավում են արհեստագործական ուսումնարաններում սովորող աշկերտներին:
Օրինագծերը կներկայացվեն ԱԺ-ի քննարկմանը:
Կառավարությունը հաստատել է ԱՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության կանոնադրությունը` զուգահեռաբար ուժը կորցրած ճանաչելով վերոհիշյալ ոլորտը կարգավորող կառավարության նախկին որոշումներից մեկը, որն ընդունվել էր 2015 թվականի հունիսի 30-ին՝ կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված:
Նմանատիպ նյութեր
2082 դիտում
14:21 22-08-2020
Ստեփանակերտի զարգացումը մեր հիմնական առաջնահերթություններից է. Արայիկ Հարությունյան
2218 դիտում
14:41 22-11-2018
Կառավարության ռազմավարական ուղղվածությունը կենսաբազմազանությունը պահպանելն է. Նիկոլ Փաշինյան
1456 դիտում
18:51 03-10-2024
ՀՀ կրթության բարեփոխումների բովանդակային ուղղվածությունը ներկայացվել է ԱՊՀ ուսուցիչների համագումարում
Այս բաժնից
1639 դիտում
09:22 09-01-2025
Փասադենայի «Սահակ-Մեսրոպ» հայկական դպրոցն ամբողջությամբ այրվել է․ Հալաջյան
1114 դիտում
22:17 08-01-2025
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
1075 դիտում
22:04 08-01-2025
Լեհաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան մայիսին