211652_close_icon
views-count1746 դիտում article-date 14:21 22-08-2020

Ստեփանակերտի զարգացումը մեր հիմնական առաջնահերթություններից է. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում [url=https://www.facebook.com/ArayikHarutyunian/videos/2612160702430341/]գրառում[/url] է կատարել և տեսանյութ հրապարակել։ «Հարգելի՛ հայրենակիցներ Մայրաքաղաքի մի քանի թաղամասերում բնակիչների հետ հանդիպումներս առկա խնդիրներին տեղում ծանոթանալու և համապատասխան լուծումներ առաջարկելու նպատակն ունեին: Առաջիկա տարիներին նախատեսում ենք ամբողջությամբ լուծել Ստեփանակերտի՝ վթարային վիճակում գտնվող շենքերի և բարեկարգման ենթակա փողոցների խնդիրները: Աշխատանքները լայն թափով սկսված են: Քաղաքամայր Ստեփանակերտի զարգացումը, նրա ներկայանալի տեսքի ու գրավչության ապահովումը մեր հիմնական առաջնահերթություններից է, որին պետք է հասնենք միասնաբար՝ մեր սրտացավ ու նվիրված աշխատանքով»:

Նմանատիպ նյութեր