211652_close_icon

«Պենտհաուս» գիշերային ակումբի մոտ 32-ամյա Տիգրանը փորձել է սպանել Էդգարին

views-count2019 դիտում article-date 15:15 02-11-2015
32-ամյա Տիգրան Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Պենտհաուս» գիշերային ակումբի մոտ ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով իր մոտ ապօրինի պահվող հրազեն հանդիսացող ատրճանակից կրակել է Էդգար Ջաբուրյանի որովայնին՝ պատճառելով վերջինիս առողջությանը ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով եւ 235 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր