Բռնցքամարտիկ Ազատ Հովհաննիսյանը բացարձակ հաղթանակ տարավ ԱՄՆ-ում. ֆոտոռեպորտաժ
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում տեղի է ունեցել պրոֆեսիոնալ բռնցքամարտի հերթական մենամարտը, որի ժամանակ հայազգի բռնցքամարտիկ Ազատ Հովհաննիսյանը կրկին հաղթանակ է տարել:
Նրա հակառակորդը մեքսիկացի Ջեսուս Սերանոն էր, ով մինչ այդ ուներ 8 հաղթանակ, 3 պարտություն:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում Ազատ Հովհաննիսյանի մարզիչն է Ֆրեդի Ռոաչը, ով բավական բարձր է գնահատել մենամարտող կողմերի հնարավորությունները և նշել է, որ լարված պայքար է սպասվում, ինչի ականատեսը դարձան հազարավոր երկրպագուներ: