211652_close_icon
views-count4962 դիտում article-date 21:15 31-10-2015

Սպասվում են տեղումներ թաց ձյան տեսքով

Հանրապետության տարածքում նոյեմբերի 1-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում և Սյունիքի նախալեռներում` թաց ձյան տեսքով, 2-5-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան‵ 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով, 4-ին կբարձրանա 2-3, աևելյան շրջաններում‵ 5-6 աստիճանով: Երևանում նոյեմբերի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է թույլ անձրև: Նոյեմբերի 2-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նմանատիպ նյութեր