211652_close_icon
views-count27320 դիտում article-date 16:06 31-10-2015

Երևանի ՃՈ աշխատակիցների գործողությունների արդյունքում հարսանքավորները չհասան խնամու տուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել Lada մակնիշի 03 ՕԼ 999 համարանիշի և մեկ այլ Lada մակնիշի 84 AN 448 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ աշխատակիցները ծառայության ընթացքում նկատել են, որ նշված ավտոմեքենաների համարանիշների փոխարեն տեղադրված է եղել «кто куда, а мы напиться» (ով՝ որտեղ, իսկ մենք՝ խմելու): Նշված օրինախախտման համար վարորդներ՝ Արարատի մարզի Կանաչուտ գյուղի բնակիչ Գևորգ Մնացականյանն ու Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցի բնակիչ Հրայր Եղիազարյանը ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ 100 հազար դրամի չափով: Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը նորից հիշեցնում է վարորդներին, որ չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները և, որ ամենակարևորն է, ոչ սթափ վիճակում չնստեն ղեկին, կեղծ համարանիշներն էլ չտեղադրեն ավտոմեքենաների վրա: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ համարանիշները փոխած «Lada-ով տղերքը» պետք է մասնակցեին հարսանեկան արարողության, սակայն ՃՈ աշխատակիցների գործողությունների արդյունքում նրանք «չհասան խնամու տուն»: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր