Նարեկը Մարիամին հրել-գցել է մեխերով տախտակների վրա եւ դաժան վերաբերմունք դրսեւորել
Նարեկ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ձեռքով հարվածել է Մարիամ Հովնիկյանի դեմքին, ապա նրան հրել և գցել է բակում գտնվող քարերի և մեխերով տախտակների վրա, որից հետո ոտքերով մի քանի անգամ հարվածներ է հասցրել Մ. Հովնիկյանի մարմնի տարբեր մասերին, ծեծի ենթարկել նրան` պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Այսինքն, նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: