211652_close_icon
views-count974 դիտում article-date 12:37 31-10-2015

Ոստիկանությունը շարունակում է հանրային քննարկման ներկայացնել միջգերատեսչական հանձնաժողովում ստացված առաջարկները

ՀՀ Նախագահի մոտ 2015 թ. սեպտեմբերի 11-ին կայացած խորհրդակցության ընթացքում տրված հանձանարարականի կատարման նպատակով ՀՀ ոստիկանության պետի հրամանով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ ճանապարհային երթևեկության ոլորտում առկա խնդիրները մշտադիտարկելու, բարեփոխումների ընթացքը համակարգելու և հեռանկարային ծրագրեր առաջարկելու համար: Հանձնաժողովը որդեգրել է թափանցիկ ու հրապարակային գործելակերպ և ակնկալում է բոլոր շահագրգիռ կազմակերպությունների, կառույցների, քաղաքացիների աջակցությունը, որոնք կարող են ներկայացնել ճանապարհային երթևեկության բարելավմանն ուղղված առաջարկներ ու ծրագրեր: Համոզված ենք, որ հանրության լայն ընդգրկումը մեր երկրի համար կարևոր այս խնդրի լուծման գործում, կարագացնի բարեփոխումների գործընթացը և կնպաստի արդյունավետ լուծումների ու որոշումների կայացմանը: Միջգերատեսչական հանձնաժողովը պատրաստ է քննարկել և սպասում է ձեր առաջարկներին, որոնք կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով: Շարունակում ենք հանրային քննարկման համար ներկայացնել Միջգերատեսչական հանձնաժողովում ստացված առաջարկները: [align=center]ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի բեռնաթափման համար[/align] Կոմիտասի պողոտան բեռնաթափելու՝ նրանով երթևեկող տրանսպորտային միջոցների մի մասը դեպի Մամիկոնյանց և Ա. Խաչատրյան փողոցներ ուղղորդելու նպատակով առաջարկվում է լրակառուցել ու շարունակել Մամիկոնյանց փողոցը և այն միացնել Ա. Խաչատրյան փողոցին (գծագիրը կցվում է), ինչի շնորհիվ կունենանք Կոմիտասի պողոտային զուգահեռ այլընտրանքային երթուղի: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր