211652_close_icon
views-count973 դիտում article-date 15:16 30-10-2015

Ոստիկանությունը շարունակում է հանրային քննարկման ներկայացնել միջգերատեսչական հանձնաժողովում ստացված առաջարկները

ՀՀ Նախագահի մոտ 2015 թ. սեպտեմբերի 11-ին կայացած խորհրդակցության ընթացքում տրված հանձանարարականի կատարման նպատակով ՀՀ ոստիկանության պետի հրամանով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ ճանապարհային երթևեկության ոլորտում առկա խնդիրները մշտադիտարկելու, բարեփոխումների ընթացքը համակարգելու և հեռանկարային ծրագրեր առաջարկելու համար: Հանձնաժողովը որդեգրել է թափանցիկ ու հրապարակային գործելակերպ և ակնկալում է բոլոր շահագրգիռ կազմակերպությունների, կառույցների, քաղաքացիների աջակցությունը, որոնք կարող են ներկայացնել ճանապարհային երթևեկության բարելավմանն ուղղված առաջարկներ ու ծրագրեր: Համոզված ենք, որ հանրության լայն ընդգրկումը մեր երկրի համար կարևոր այս խնդրի լուծման գործում, կարագացնի բարեփոխումների գործընթացը և կնպաստի արդյունավետ լուծումների ու որոշումների կայացմանը: Միջգերատեսչական հանձնաժողովը պատրաստ է քննարկել և սպասում է ձեր առաջարկներին, որոնք կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով: Շարունակում ենք հանրային քննարկման համար ներկայացնել Միջգերատեսչական հանձնաժողովում ստացված առաջարկները: [align=center][b]ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ Վաղարշյան և Փափազյան փողոցների երթևեկության կազմակերպման փոփոխության վերաբերյալ[/b][/align] ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի Վրացական փողոցի Մամիկոնյանց փողոցի և Կոմիտասի պողոտայի հատվածում հաճախակի են տեղի ունենում տրանսպորտային միջոցների խցանումներ, որից խուսափելու համար Ճանապարհային ոստիկանությունն առաջարկում է տվյալ փողոցի նշված հատվածում երթևեկությունը կազմակերպել միակողմանի՝ Մամիկոնյանց փողոցից դեպի Կոմիտասի պողոտա ուղղությամբ: Կից ներկայացվում են նշված փողոցի գործող և առաջարկվող երթևեկության կազմակերպման սխեմաները: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր