2296 դիտում
21:18 27-10-2015
Ի կատարումն ՀՀ նախագահի հանձնարարականի՝ ճանապարհային երթևեկության վիճակը բարելավելու նպատակով ոստիկանությունը շարունակում է հանրային քննարկման ներկայացնել միջգերատեսչական հանձնաժողովում ստացված առաջարկները
ՀՀ Նախագահի մոտ 2015 թ. սեպտեմբերի 11-ին կայացած խորհրդակցության ընթացքում տրված հանձանարարականի կատարման նպատակով ՀՀ ոստիկանության պետի հրամանով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ ճանապարհային երթևեկության ոլորտում առկա խնդիրները մշտադիտարկելու, բարեփոխումների ընթացքը համակարգելու և հեռանկարային ծրագրեր առաջարկելու համար:
Հանձնաժողովը որդեգրել է թափանցիկ ու հրապարակային գործելակերպ և ակնկալում է բոլոր շահագրգիռ կազմակերպությունների, կառույցների, քաղաքացիների աջակցությունը, որոնք կարող են ներկայացնել ճանապարհային երթևեկության բարելավմանն ուղղված առաջարկներ ու ծրագրեր:
Համոզված ենք, որ հանրության լայն ընդգրկումը մեր երկրի համար կարևոր այս խնդրի լուծման գործում, կարագացնի բարեփոխումների գործընթացը և կնպաստի արդյունավետ լուծումների ու որոշումների կայացմանը:
Միջգերատեսչական հանձնաժողովը պատրաստ է քննարկել և սպասում է ձեր առաջարկներին, որոնք կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով:
Շարունակում ենք հանրային քննարկման համար ներկայացնել Միջգերատեսչական հանձնաժողովում ստացված առաջարկները:
[b]ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ[/b]
[b]Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի բեռնաթափման համար[/b]
Կոմիտասի պողոտան բեռնաթափելու՝ նրանով երթևեկող տրանսպորտային միջոցների մի մասը դեպի Մամիկոնյանց և Ա. Խաչատրյան փողոցներ ուղղորդելու նպատակով առաջարկվում է լրակառուցել ու շարունակել Մամիկոնյանց փողոցը և այն միացնել Ա. Խաչատրյան փողոցին (տես՝ գծագիրը), ինչի շնորհիվ կունենանք Կոմիտասի պողոտային զուգահեռ այլընտրանքային երթուղի:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1000 դիտում
15:16 30-10-2015
Ոստիկանությունը շարունակում է հանրային քննարկման ներկայացնել միջգերատեսչական հանձնաժողովում ստացված առաջարկները
1001 դիտում
12:37 31-10-2015
Ոստիկանությունը շարունակում է հանրային քննարկման ներկայացնել միջգերատեսչական հանձնաժողովում ստացված առաջարկները
Այս բաժնից
712 դիտում
13:59 23-01-2025
Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններն ու ինտենսիվ զnրավարժnւթյnւնները մտահոգիչ են. Արմեն Գրիգորյան
688 դիտում
12:59 23-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի