1022 դիտում
12:27 19-10-2015
Շարունակում ենք հանրային քննարկման համար ներկայացնել Միջգերատեսչական հանձնաժողովում ստացված առաջարկները. ֆոտոռեպորտաժ
Հարգելի քաղաքացինե՛ր:
ՀՀ Նախագահի մոտ 2015 թվականի սեպտեմբերի 11-ին կայացած խորհրդակցության ընթացքում տրված հանձանարարականի կատարման նպատակով ՀՀ ոստիկանության պետի հրամանով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ ճանապարհային երթևեկության ոլորտում առկա խնդիրները մշտադիտարկելու, բարեփոխումների ընթացքը համակարգելու և հեռանկարային ծրագրեր առաջարկելու համար:
Հանձնաժողովը որդեգրել է թափանցիկ ու հրապարակային գործելակերպ և ակնկալում է բոլոր շահագրգիռ կազմակերպությունների, կառույցների, քաղաքացիների աջակցությունը, որոնք կարող են ներկայացնել ճանապարհային երթևեկության բարելավմանն ուղղված առաջարկներ ու ծրագրեր:
Համոզված ենք, որ հանրության լայն ընդգրկումը մեր երկրի համար կարևոր այս խնդրի լուծման գործում, կարագացնի բարեփոխումների գործընթացը և կնպաստի արդյունավետ լուծումների ու որոշումների կայացմանը:
Միջգերատեսչական հանձնաժողովը պատրաստ է քննարկել և սպասում է ձեր առաջարկներին, որոնք կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով:
Շարունակում ենք հանրային քննարկման համար ներկայացնել Միջգերատեսչական հանձնաժողովում ստացված առաջարկները:
[b]Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկի
երթևեկության կազմակերպման փոփոխության վերաբերյալ[/b]
ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության կողմից ուսումնասիրություններ են կատարվել Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկի երթևեկության բարելավման ուղղությամբ:
Պարզվել է, որ Բաղրամյան պողոտայի լուսացույցն ու «Կանգ» գիծը մոտ 25 մետր դեպի խաչմերուկ տեղափոխելու հաշվին նշված խաչմերուկում հնարավոր է Բաղրամյան պողոտայի տվյալ խաչմերուկին հարող հատվածի երեք երթևեկելի գոտիներին մոտ 20 մետր երկարությամբ տարածքում ավելացնել նաև 4-րդ երթևեկելի գոտին, ինչի շնորհիվ հնարավոր կլինի արագ բեռնաթափել խաչմերուկը և խուսափել տրանսպորտային միջոցների կուտակումներից ու հնարավոր խցանումներից:
Միաժամանակ, նշված փոփոխության շնորհիվ Բաղրամյան պողոտայի երթևեկելի առաջին գոտուց աջ շրջադարձով դեպի Մոսկովյան ու Սարյան փողոցներ երթևեկող տրանսպորտային միջոցները նշված մանևրը կկատարեն առանց լուսացույցի արգելող ազդանշանի հանդիպելու:
Նշված փոփոխությունը կատարելու համար անհրաժեշտ կլինի Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկում կառուցել անվտանգության կղզյակ:
Կից ներկայացվում են նշված խաչմերուկի գործող և առաջարկվող երթևեկության կազմակերպման սխեմաները:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
679 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին