Ինչն է բարկացրել 58-ամյա Արտուրիկին, որ նա այգում ծեծել է Նորայրին
58-ամյա Արտուրիկ Սարուխանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Կապան քաղաքի Ձորք թաղամասի թիվ 10 շենքի դիմաց գտնվող այգում Նորայր Մարտիրոսյանի կողմից կրակ վառելու և ծուխ բարձրացնելու պատճառով վիճաբանել է վերջինիս հետ,որի ընթացքում դիտավորությամբ ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին,նրա նկատմամբ կատարել բռնի գործողություններ:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:


