Brent նավթի գինը բարձրացել է, WTI-ինը՝ նվազել
Առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գներն այսօր տարբեր ուղղություններ են ցուցադրում, ինչը վկայում են առևտրի տվյալները։
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան թեթև նավթի մարտ ամսվա մատակարարումների արժեքը նվազել է 0,19%-ով և 1 բարելի դիմաց կազմել 52,71 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի ապրիլ ամսվա մատակարարումների արժեքը բարձրացել է 0.85%-ով և 1 բարելի դիմաց կազմել 55,0 ԱՄՆ դոլար։