2817 դիտում
13:14 29-10-2015
Մխիթարյանի գործակալ. Իբրահիմովիչը Մեսիից և Ռոնալդուից ուժեղ է
Իտալացի հայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան, որը ներկայացնում է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շահերը, գնահատել է իր մեկ այլ հաճախորդի՝ ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլաթան Իբրահիմովիչի՝ այլ ակումբ տեղափոխվելու հավանականությունը:
«Շատ ակումբներ են ցանկանում ձեռք բերել Իբրահիմովիչին, սակայն այդ հարցն այժմ հրատապ չէ: Նա ՊՍԺ-ի հետ պայմանագիր ունի, իսկ մենք դեռ ոչ մեկի հետ չենք պայմանավորվել:
Այս մրցաշրջանում նա հաստատ ոչ մի տեղ չի գնա, իսկ ամռանը, շատ հնարավոր է, նույնպես մնա:
Իմ կարծիքով, Զլաթանը նախկինի պես աշխարհի ամենահզոր և կատարյալ հարձակվողն է: Կրկնում եմ, բոլոր ակումբներն էլ ցանկանում են նրան իրենց շարքերում տեսնել: Յուրաքանչյուր տրանսֆերային պատուհանի ընթացքում մոտ 30 նման ակումբ է լինում:
Միանշանակ, Իբրահիմովիչը ուժեղ է Ռոնալդուից և Մեսիից», ասել է Ռայոլան:
Նմանատիպ նյութեր
928 դիտում
12:58 29-06-2015
Դիեգո Ֆորլան. Նեյմարը առայժմ մի կարգ ցածր է Մեսիից և Ռոնալդուից
2398 դիտում
13:27 24-07-2015
«Արսենալի» տնօրեն. Բացի Մեսիից և Ռոնալդուից, այժմ մենք կարող ենք ձեռք բերել ցանկացած խաղացողի
Այս բաժնից
2785 դիտում
22:48 20-01-2025
Հայտնի է՝ երբ Երևանում կանցկացվի Եվրոպայի առաջնությունը
6751 դիտում
16:19 19-01-2025
Հայտնի է Արման Ծառուկյանի ապաքինման ժամկետը
5479 դիտում
11:27 19-01-2025
Իսլամ Մախաչևը պաշտպանեց չեմպիոնական գոտին