211652_close_icon
views-count1287 դիտում article-date 16:03 29-10-2015

ԱԱԾ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստին

Հոկտեմբերի 27-29-ը Մոսկվայում կայացավ ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի հերթական նստաշրջանը, տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը: Քննարկվեցին միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության, միջազգային կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, <<փողերի լվացման>> և այլ հանցագործությունների դեմ պայքարի հետ կապված հարցեր: Նստաշրջանի աշխատանքներին ՀՀ ազգային անվտանգության ծառայության պատվիրակությունը մասնակցեց ԱԱԾ տնօրեն՝ գեներալ-գնդապետ Գ. Հակոբյանի գլխավորությամբ:

Նմանատիպ նյութեր