Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:40-ի սահմաններում Տերյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 40-ամյա Հայկանուշ Սարգսյանի վարած Porsche Cayenne մակնիշի 83 NN 888 համարանիշի և 44-ամյա Քերոբ Սարգսյանի վարած Mitsubishi Pajero մակնիշի 31 OU 175 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Հարվածի հետևանքով Mitshubishi-ին կողաշրջվել է:Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ 2 վարորդներն էլ հրաժարվել են ԱՊՊԱ և ՃՈ ծառայություններից:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վթարի մեղավորը եղել է Porsche-ի վարորդը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Երևանում բախվել են Porsche Cayenne-ն ու Mitsubishi Pajero-ն. վերջինը կողաշրջվել է. Սարգսյան վարորդները հրաժարվել են ԱՊՊԱ և ՃՈ ծառայություններից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
2015.10.28 10:03



Տեսանյութ
