Մինսկի խմբի համանախագահները վրդովված են. շփման գիծն անցնելիս ադրբեջանական կողմից կրակել են
ԵԱՀԿ դիտորդները ստիպված են եղել պատսպարվել հայ-ադրբեջանական շփման գիծը դիտարկելու ժամանակ, քանի որ ադրբեջանական կողմը կրակոցներ է սկսել արձակել: Այս մասին Twitter-ի իր [url=https://twitter.com/AmbJamesWarlick]էջում [/url]գրառել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Շփման գիծն անցնելիս կրակոցները ԵԱՀԿ դիտորդներիս ստիպեցին պատսպարվել. սա անընդունելի է»,- գրառել է Ուորլիքը:
ԼՂՀ արտգործնախարարությունն էլ հայտնում է, որ դիտարկման ավարտի պահին գրանցվել է գնդակոծություն՝ ավտոմատ հրազենից: