211652_close_icon

Վաղարշապատի ոստիկանները բացահայտեցին հերթական հանցագործությունը

views-count1392 դիտում article-date 15:04 27-10-2015
Սեպտեմբերի 12-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գիշերը Փարաքար գյուղի մթերային խանութի առջև դրված «Կոկա Կոլա»-ի սառնարանի դռան կախովի փականը կոտրելով՝ գողացել են 100.000 դրամ ընդհանուր արժողության հյութեր, այնուհետև կոտրելով խանութի դռան ապակին՝ փորձել են գողություն կատարել, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է 1993 թ. ծնված Համլետ Գ.-ն: Նա օրերս բերման է ենթարկվել ոստիկանություն և տվել խոստովանական ցուցմունք: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր