2827 դիտում
12:27 27-10-2015
Ի՞նչ է պակասում Հոկտեմբերի 27-ի բացահայտման համար
Մեզ ոչ միայն մարդկային ռեսուրսներ են պետք, այլ մեծ զինանոց, որը կփնտրի, կգտնի, կբացահայտի Հոկտեմբերի 27-ը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Նրա խոսքով, հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը մի օր բացահայտվելու է, սակայն դրա համար մեծ զինանոց է պետք:
Միաժամանակ հորդորեց դատողություններ չանել, թե՝ իրավապահ մարմինները չգտան մեղավորներին, այլ հորդորեց վստահ լինել, որ Հայաստանի հզորությունն անպայման կլինի:
Հիշեցնենք, որ արդեն 16 տարի է, ինչ տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությունը (1999թ.): Նաիրի Հունանյանի գլխավորությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա հարձակում կատարվեց հերթական նստաշրջանի կառավարության հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայությամբ։ Ահաբեկչական խմբի գործողությունների արդյունքում զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 հոգի վիրավորվել էր, իսկ 91-ը՝ գերեվարվել։
Նաիրի Հունանյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման:
Նմանատիպ նյութեր
3691 դիտում
09:11 23-08-2016
Սամվել Ալեքսանյանի անվճար լավաշների համար մարդկանց հերթը չի պակասում. «Առավոտ»
Այս բաժնից
1747 դիտում
11:58 19-01-2025
Կատարվելու են պայթեցման աշխատանքներ
1021 դիտում
11:45 19-01-2025
Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ