944 դիտում
21:15 26-10-2015
Դեսպան Գալոյանի հանդիպումները Բրազիլիայի Դաշնային Սենատում
Հոկտեմբերի 23-ին Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Դաշնային Սենատի Արտաքին հարաբերությունների և ազգային պաշտպանության մշտական հանձնաժողովի հերթական նիստին հատուկ հյուրի կարգավիճակով հրավիրված էր Բրազիլիայում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանը:
Հանձնաժողովի նախագահ, սենատոր Ալոիզիո Նունես Ֆեռեիռան իր խոսքում կարևորեց 2015թ. հունիսի 2-ին Բրազիլիայի Ազգային կոնգրեսի Դաշնային Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը` ընդգծելով Սենատի որոշման պատմական նշանակությունը ինչպես ապագա ցեղասպանությունները բացառելու, այնպես էլ մարդկության դեմ կատարած հանցագործություններն անպատիժ չթողնելու տեսանկյունից:
ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանը, իր հերթին, երախտագիտություն հայտնեց դաշնային սենատորներին Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ունեցած մեծ ավանդի համար` առանձնահատուկ ընդգծելով հանձնաժողովի նախագահ, սենատոր Ալոիզիո Նունես Ֆեռեիռայի և սենատոր Ժոզե Սեռռայի մեծ դերակատարությունը: Նա նշեց, որ այս որոշումը պատմական հետևանքներ կունենա և կխթանի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը` նոր հեռանկարներ ստեղծելով երկկողմ խորհրդարանական կապերի ամրապնդման գործում:
ՀՀ դեսպանը հույս հայտնեց, որ Ցեղասպանության ճանաչման ընթացքում հայամետ դիրքորոշմամբ և առանձնակի սկզբունքայնությամբ ու հետևողականությամբ աչքի ընկած դաշնային սենատորները իրենց ներդրումը կունենան Բրազիլիա-Հայաստան բարեկամության խմբի ձևավորման, ինչպես նաև երկու երկրների խորհրդարանների փոխգործակցության ամրապնդման գործում:
Դեսպան Գալոյանը նաև առանձնազրույց ունեցավ Սենատի նախագահի աշխատակազմի ղեկավար, մինչ վերջին ժամանակներս զբոսաշրջության նախարար Վինիսիուս Լաժեսի հետ: Զրույցի ընթացքում կողմերը քննարկեցին Բրազիլիայի և Հասատանի խորհրդարանների նախագահների փոխայցելությունների օրակարգը: Վինիսիուս Լաժեսը տեղեկացրեց, որ Բրազիլիայում առկա քաղաքական և տնտեսական խնդիրների պատճառով հետաձգվել է Սենատի նախագահի այցի իրականացումը Հայաստան, սակայն վերահաստատեց, որ այն գտնվում է նախագահի արտասահմանյան ուղևորությունների օրակարգում:
Հայաստանի դեսպանը առանձնազրույցներ ունեցավ նաև Բրազիլիայի Դաշնային Հանրապետության 32-րդ նախագահ, «Աշխատավորների կուսակցության» խմբակցության ղեկավար, «Ուժ և միություն» քաղաքական դաշինքի առաջնորդ, սենատոր Ֆերնանդո Կոլորի հետ:
Դեսպան Գալոյանը հանդիպումներ ունեցավ նաև Բրազիլիայի «Սոցիալ-Դեմոկրատական», «Ժողովրդավարական շարժում», «Առաջադիմական», «Հանրապետական», «Սոցիալիստական», «Ժողովրդավարներ» կուսակցությունների, ինչպես նաև «Մեծամասնություն» ու «Սոցիալիզմ և ժողովրդավարություն» խորհրդարանական դաշինքների ղեկավարների հետ:
Նմանատիպ նյութեր
1712 դիտում
16:11 20-08-2020
Դեսպան Արման Հակոբյանը հավատարմագրեր է հանձնել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահին
840 դիտում
14:55 18-10-2022
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգայի հետ
Այս բաժնից
2257 դիտում
21:21 09-01-2025
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել․ Կարին Տոնոյան
1003 դիտում
20:25 09-01-2025
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
844 դիտում
20:00 09-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են