211652_close_icon
views-count2208 դիտում article-date 22:40 25-10-2015

Հանրապետական երիտասարդները քննարկել են Սահմանադրության նախագիծը

Հոկտեմբերի 23-25-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ Հայաստանի հանրապետական կուսակցության Արարատի տարածքային երիտասարդական կազմակերպության հավաքը, որին մասնակցում էին շուրջ 100 երիտասարդներ: Հավաքը մեկնարկեց ՀՀԿ ԵԿ ղեկավար, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի հետ հանդիպումով: Հանդիպման ընթացքում ՀՀԿ ԵԿ ղեկավարը երիտասարդների հետ խոսեց կուսակցության գործունեության, նպատակների, կուսակցական լինելու կոչման մասին: «Մեր նպատակները հեռանկարային են, և մինչ այժմ մեր առջև դրված բոլոր նպատակներն իրականացվել են: Դա եղել է ամակարգված և հետևողական աշխատանքների արդյունքում: Մեզ մոտ պարբերաբար տեղի է ունենում սերնդափոխություն: Մենք կարևորում ենք երիտասարդության դերը մեր կուսակցությունում և ձեզնից ակնկալում ենք նվիրվածություն ու ազնվություն»,-նշեց ՀՀԿ ԵԿ ղեկավար Կարեն Ավագյանը: Հաջորդիվ երիտասարդները հանդիպում ունեցան ՀՀ ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանի, Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանի և ՀՀԿ Արարատի շրջանային խորհրդի նախագահ Գագիկ Բենիամինյանի հետ: Եռօրյա հավաքի ընթացքում դասընթաց-քննարկումներ անցկացվեցին «Սահմանադրական բարեփոխումների նախագիծը» և «Երիտասարդների մասնակցության կարևորությունը ընտրություններում» թեմաներով: Դրանց հաջորդեցին մշակութային տարատեսակ ծրագրեր երիտասարդների մասնակցությամբ: Ինչպես նշեց ՀՀԿ Արարատի տարածքային ԵԿ ղեկավար Կարեն Բենիամինյանը, նման հավաքները խթանում են երիտասարդների փորձի փոխանակմանը, ակտիվության մակարդակի բարձրացմանը, տալիս են նոր ծանոթություններ, նոր գիտելիքներ և համախմբում համագործակցության նոր գաղափարների շուրջ: ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Նմանատիպ նյութեր