14656 դիտում
18:24 24-10-2015
«Մազերիցդ տուր քնարիս» Մոնիկա Նազարյան
Մոնիկա Նազարյանի արվեստը շատ ինքնատիպ է՝ նախ իր արտասովոր ձայներանգի, կատարման ոճի, երգացանկի ընտրության իմաստով: Երգեր կան, որոնք բացի Մոնիկայից ոչ ոք չի կարող այդքան ինքնաբուխ կատարել, մանավանդ մեր գուսանական և ժողովրդական երգերը: Ինքնատիպ է Մոնիկան նաև մի այլ հանգամանքով: Լինելով պոեզիային, գրականությանը շատ մոտ կանգնած անձնավորություն՝ նա երգն ընտրելիս նախ խորամուխ էր լինում բանաստեղծական խոսքի մեջ, ապա ներդաշնակ զուգահեռ անցկացնում խոսքի և մեղեդու միջև: Նրա երգի մեջ զգացվում են ազգային գիտակցության այն նշույլները, որոնք հարազատ են յուրաքանչյուր հայ անհատի համար:
Մոնիկայի այս նորամուծությունն անմիջապես գրավեց բազմաթիվ սրտեր, ճանաչվածություն բերելով ոչ միայն երգչուհուն, այլև նորովի հասկացված նրա կատարելաոճին: Այն թյուր կարծիքը, որ մինչ այդ գոյություն ուներ, թե իբրև երգերի քնարական զգացական մեկնաբանությունը նսեմացնում է վերջիններիս գեղջկական ազգագրական արժեքը, Մոնիկայի վառ անհատականության շնորհիվ հօդս ցնդեց:
Երգել էք Աշուղ Շերամի երբևէ չկատարված երգերց։ Ինչպես էք գտել այն, և ինչու երբևէ ուշադրության չի արժանացել երգը։
Աշուղ Շերամի երգերը այցեքարտեն դարձել ժողովրդական երգերի անկրկնելի կատարողների համար։ Նրա երգերը առանձնահատուկ քաղցրահնչյուն են, շատ մեղեդային։ Երգել Շերամի երգերը, նշանակում է մեծ քննություն անցնել աշուղական արվեստը ներկայացնելու ճանապարհին։ « Մազերիցդ տուր քնարիս » երգը կարծես թե պահված էր հենց ինձ համար, որ զգամ անասելի բերկրանք, հպարտություն նաև անհանգստություն։Ու սրտի դողով կատարեմ մտածելով՝ կարող եմ՞ թաքնված գոհարին առանձնահատուկ փայլ հաղորդել, որ մնացած երգերի նման շողա, նուրբ ու լուսավոր զգացմունքներ առաջացնի մարդկանց ստերում։
Ներկայացնում եմ կատարումս ժողովրդական երգը գնահատողներին։ Շատ երգեր կան որոնք երբևէ չեն կատարվում, դրանք ունեն շատ պատճառներ։
Վերծանել ենք Շերամի երգերի ժողովածուից։ Ճիշտն ասած շատ գրավեց ուշադրությունս երգի բառերը, որից հետո մեղեդին վերարտադրեցի ու հասկացա ,որ հրաշալի, տարբերվող ,բայց միևնույն ժամանակ Շերամի շունչն ու երաժշտական ոճը պահպանված երգ է։ Կարևորում եմ և միևնույն ժամանակ ուրախանում, որ մեկ երգ ևս ավելացավ ազգային երաժշտական ձայնագրված գանձարանին, որը հեռու է օտարածին և այլ ազգերի ելևէջներց։ Եվ բոլորիս պարտքն է ճանաչել և պահպանել հայկականը,մաքուրը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3679 դիտում
21:29 02-02-2014
Մոնիկա Բելուչիի չեչեն նմանակը. ֆոտոշարք
4210 դիտում
20:09 16-03-2014
Մոնիկա Բելուչին Իվան Ուրգանտի հետ լուռ է մնացել. տեսանյութ
Այս բաժնից
844 դիտում
11:15 19-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2746 դիտում
10:38 19-01-2025
Մի շարք հասցեներում լույս չի լինելու
877 դիտում
09:39 19-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար