Իրանը պետք է ներգրավվի Սիրիայի հարցով բանակցություններում. ԵՄ
ԵՄ-ը գտնում է, որ Իրանը պետք է մասնակցի Սիրիայի հակամարտության կարգավորման հարցով բանակցություններին, հայտարարել է Եվրամիության արտաքին դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, հաղորդում է Ria Novosti-ն:
«Բոլոր գործընկերները, ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային, պետք է ներգրավված լինեն այդ գործընթացի մեջ: Ես հույս ունեմ, որ Իրանը կարող է գործընթացի մի մասը դառնալ»,-ասել է Մոգերինին:
Սիրիայի հարցով հանդիպումը տեղի է ունեցել երեկ՝ Վիեննայում՝ ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիահի, Ռուսաստանի արտգործնախարարների մակարդակով: