1042 դիտում
22:09 23-10-2015
Նախագահն ընդունել է ԱՄՆ-ից Հայաստան ժամանած «Գլենդեյլ Ադվենտիստ» կենտրոնի բժիշկներին. ֆոտոռեպորտաժ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ-ից Հայաստան ժամանած «Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի բարձրակարգ մասնագետներից կազմված խմբին, ովքեր իրենց առաքելության շրջանակներում այս օրերին բժշկական օգնություն են տրամադրում սահմանամերձ Տավուշի մարզի բնակչությանը, նաև իրենց հմտություններով կիսվում Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի բուժանձնակազմի հետ:
Առաքելությունն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցության և «Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի հետ ՀՀ առողջապահության նախարարության համագործակցության շնորհիվ:
Բժշկական կենտրոնի նախագահ Քևին Ռոբերտսը հանդիպման ժամանակ ներկայացրել է «Գլենդեյլ Ադվենտիստ»-ի գործունեությունը և հայաստանյան առաքելության նպատակը՝ ընդգծելով, որ ցանկություն ունեն երկարաժամկետ ու ամուր կապ հաստատել Նոյեմբերյանի հետ, զարգացնել համագործակցությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել և բարձր է գնահատել Միացյալ Նահանգներից ժամանած բժիշկների գործունեությունը մեր երկրում, որոնց մեջ մեր հայրենակիցներից բացի, ներգրավված են նաև այլ ազգության ներկայացուցիչներ, ովքեր մեծագույն պատասխանատվությամբ են վերաբերում բժշկի իրենց կոչմանն ու հայ բժիշկների հետ նվիրումով իրականացնում իրենց աստվածահաճո մարդասիրական առաքելությունը Հայաստանի սահմանամերձ բնակավայրերից մեկում: Նախագահը շնորհակալություն է հայտնել «Գլենդեյլ Ադվենտիստ» կենտրոնի մասնագետներին և մաղթել հաջողություններ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
3149 դիտում
20:31 21-10-2016
Վարչապետն ընդունել է ամերիկյան «Գլենդեյլ-Ադվենտիստ» բժշկական կենտրոնի մասնագետներին
3250 դիտում
22:36 01-10-2018
Բակո Սահակյանը հանդիպել է ամերիկյան «Ադվենտիստ Հելս» բժշկական կենտրոնների ցանցի պատվիրակությանը
Այս բաժնից
535 դիտում
15:32 01-05-2024
Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ
394 դիտում
15:18 01-05-2024
Այն մարդիկ, որոնք կասեն՝ թե մենք Ռուսաստանի շպիոններ ենք, նիկոլական ուղղորդված պրոպագանդա է․ Հայկ Մարության
436 դիտում
15:07 01-05-2024
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը