211652_close_icon
views-count699 դիտում article-date 15:20 23-10-2015

Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

Հոկտեմբերի 23-ին, ժամը 05.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի թիվ 19 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը ննջարանում ընկել է. բնակչին բարձրացնելու և մահճակալին մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները 1946 թ. ծնված Ս. Մ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Հոկտեմբերի 22-ին, ժամը 11.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի թիվ 19 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը սանհանգույցում ընկել է. բարձրացնելու և մահճակալին մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները 1946 թ. ծնված Ս. Մ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Հոկտեմբերի 22-ին, ժամը 17.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենայից 4-րդ հարկի իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները 1937 թ. ծնված Հ. Փ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Նմանատիպ նյութեր