G-Power-ը ներկայացրել է 700 ձիաուժ հզորությամբ BMW X5 M ամենագնացը. ֆոտոշարք
Բոլորի կողմից սիրված գերմանական BMW X5 M բեսթսելերը շարունակում է հաստատել իր համբավը, որպես ամենաարագ ամենագնացներից մեկը:
Վերջին BMW X5 M-ի սովորական տարբերակը 560 ձիաուժ հզորություն ունի, ինչը անգամ շատ է սպորտային ավտոմեքենաների համար:
Չնայած այդ հանգամանքին, որոշ վարորդներ ցանկանում են էլ ավելի հզորացնել իրենց` առանց այդ էլ հզոր երկաթյա նժույգը: BMW X5-ը նրանց պահանջների մարմնավորման հիանալի օրինակն է. G-Power թյունինգային ընկերությունը լիցքավորել է BMW X5 M ամենագնացը և հասցրել հզորությունը մինչև 700 ձիաուժի:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը: