1179 դիտում
10:32 20-10-2015
ԱԺ աշխատակազմի անդամները Ժնև մեկնել են իրենց հաշվի՞ն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Միջխորհրդարանական միության 133-րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստանի խորհրդարանների պատվիրակություն է մեկնել Ժնև՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ: Այցելությունը, որը սկսվել է հոկտեմբերի 17-ին կավարտվի վաղը, ԱԺ-ում բուռն քննարկումների առարկա է դարձել:
«Բանն այն է, որ ԱԺ պատվիրակության կազմում միակ պատգամավորը Գալուստ Սահակյանն է, իսկ մնացած 7 անդամները ներկայացնում են աշխատակազմը: Նրանք են՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, արտաքին կապերի վարչության պետ Վիկտոր Բիագովը, արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանը, հասարակության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը, մեկ թարգմանիչ և երկու օպերատոր:
Ի դեպ ժնև մեկնած պատվիրակության կազմում պատգամավորներ չընդգրկելը պատճառաբանվել է միջխորհրդարանական վեհաժողովի օրակարգով և ֆինանսների սղությամբ: Կարելի է կարծել՝ աշխատակազմի անդամներն իրենց հաշվին են Ժնև գնացել»:
Նմանատիպ նյութեր
1127 դիտում
14:00 15-12-2014
Իրանական պատվիրակությունը մեկնել է Ժնև
1013 դիտում
12:00 19-07-2022
Գեղամ Գևորգյանը մեկնել է Ժնև՝ մասնակցելու ՄԱԱԶՀ մրցակցության հարցերով միջկառավարական խմբի նիստին
Այս բաժնից
1801 դիտում
09:00 21-12-2024
Տրանսպորտային միջոցներից կատարված գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ. նախագիծ. «Փաստ»
1666 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1300 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»