211652_close_icon

Իրանական պատվիրակությունը մեկնել է Ժնև

views-count1253 դիտում article-date 14:00 15-12-2014
Իրանական միջուկային խնդրի կարգավորման հարցով Թեհրանի պատվիրակությունըմեկնել է Ժնև, որտեղ դեկտեմբերի 17-ին խնդրի կարգավորման շուրջ բանակցություններ կվարի «Վեցյակի» հետ, հաղորդում է Interfax գործակալությունը: Պատվիրակությունը գլխավորում են Իրանի փոխարտգործնախարարներ Աբբաս Արաղչին և Մաջիդ Թախթ Ռավանչին: Իր հերթին EFE գործակալությունը փոխանցում է, որ ավելի ուշ՝ երկուշաբթի, Ժնևում նրանք հանդիպում են անցկացնելու ԱՄՆ պետքարոտւղարի օգնական Ուենդի Շերմանի հետ, ով գլխավորում է բանակցություններում ամերիկյան պատվիրակությունը:

Նմանատիպ նյութեր