895 դիտում
16:49 19-10-2015
Ուսանողական օլիմպիադան օգնում է ավելի լավ ճանաչել մերօրյա հերոսներին. ֆոտոռեպորտաժ
Օգոստոսի 10-ից նոյեմբերի 5-ը «Գիտելիքահենք հասարակություն» գիտակրթական հասարակական կազմակերպությունն անցկացնում է «Հերոսապատում» ուսանողական օլիմպիադա» ծրագիրը։ Ուսանողության շրջանում անցկացվող ծրագրի նպատակը մերօրյա հերոսների մասին իրազեկության բարձրացումն է։
Կազմակերպիչները նշում են, որ Հայաստանը գտնվում է ոչ պատերազմ-ոչ խաղաղություն իրավիճակում, և պատերազմները սովորաբար ընթանում են ոչ միայն սահմանի վրա կամ ռազմի դաշտում, այլև տեղեկատվական ոլորտում: Գաղտնիք չէ, որ ցանկացած հասարակություն պատերազմի նկատմամբ մարտունակ է ոչ միայն իր զինված ուժերով, այլև գաղափարախոսությամբ, պատմական հիշողությամբ և անցյալի նկատմամբ ունեցած համարժեք վերաբերմունքով: Այս տեսանկյունից կարևոր է հատկապես երիտասարդների շրջանում սեփական պատմության հերոսական դրվագների մասին իրազեկվածության բարձրացումը: ՀԿ ներկայացուցիչների համոզմամբ՝ երիտասարդության շրջանում հերոսի կերպարը պետք է ասոցացվի առաջին հերթին հայրենիքի պաշտպանությանը մասնակցած մարտիկների հետ:
«Հերոսապատում» ուսանողական օլիմպիադան ինտելեկտուալ խաղ է, որի ընթացքում տրվող հարցերը վերաբերում են Հայրենական մեծ պատերազմին և Արցախյան հերոսամարտին։ Հերթական հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 18-ին՝ տարբեր բուհեր ներկայացնող երեք թիմերի միջև։
Նշենք, որ ծրագիրը կյանքի է կոչվել ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։
Ի դեպ, նախագահական դրամաշնորհի շրջանակներում ձևավորվել է մի լավ ավանդույթ։ Իրականացվող ծրագրերի շրջանակներում կայանում է նաև հասարակական կազմակերպությունների համագործակցություն։ Վերջիններս օգնում են միմյանց՝ լավագույն արդյունքի հասնելու համար։ Մասնավորապես, «Հերոսապատում» խորագրով ուսանողական օլիմպիադան իրականացնելիս «Գիտելիքահենք հասարակություն» ՀԿ-ին մեծապես աջակցել է նաև «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ-ն։
«Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արման Ղազարյանը նշում է, որ երիտասարդների շրջանում կա հետաքրքրություն՝ մասնակցել օլիմպիադային։ Նա նաև նկատում է, որ նախորդ հանդիպումները ցույց են տվել, որ երիտասարդներն առավել շատ տեղեկացված են Արցախյան ազատամարտի մասին, քան Հայրենական մեծ պատերազմի։ Բուն մրցակցությունից բացի, նպատակ կա հանդիպումների ընթացքում ֆիլմերի դիտումներով հավելյալ ինֆորմացիա տալ։ ՀԿ ղեկավարը նկատում է, որ շատ գովելի է, երբ կազմակերպված ֆիլմի դիտումներին պարզ է դառնում, որ մասնակիցները տեղեկացված են Արցախյան պատերազմի հերոսների, իրադարձությունների մասին։
Հավելենք, որ մի քանի փուլով անցկացվող ինտելեկտուալ խաղերին ընդհանուր առմամբ մասնակցելու է 120 երիտասարդ։ Մրցույթը հաղթած լավագույն երիտասարդները պարգևատրվելու են։
[b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ
[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
2313 դիտում
22:20 25-12-2020
Մերօրյա հերոսները․ ՊԲ-ն ներկայացրել է մերօրյա հերոսների նոր սխրանքները
Այս բաժնից
2545 դիտում
18:52 03-11-2024
130 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիայի Ֆուձիյամա լեռան վրա առկա չէ ձնածածկույթ
2833 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել