211652_close_icon

Ռոնալդուն գերազանցեց Դի Ստեֆանոյի ռեկորդը

views-count6057 դիտում article-date 12:43 20-11-2016
Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի առաջնությունում «Ատլետիկոյի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2016/11/20/101751/]խաղում[/url] (3:0) հեթ-տրիկի հեղինակ դարձավ: Պորտուգալացին մադրիդյան դերբիների պատմության ռմբարկուների մեջ առաջին տեղ դուրս եկավ: Ռոնալդուի հաշվին այժմ գրանցվել է 18 գոլ և նա այդ ցուցանիշով շրջանցեց «Ռեալի» նախկին լեգենդար հարձակվող Ալֆրեդո Դի Ստեֆանոյին (17 գոլ): Այդ ցանկում հաջորդ երեք խաղացողները նույնպես «Ռեալից» են. Սանտիլյանան (15), Ֆերենց Պուշկաշը (13) և Էմիլիո Բուտրագենյոն (12):

Նմանատիպ նյութեր