ԵՄ-ի առաջիկա գագաթնաժողովում կրկին չի քննարկվի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը
Հոկտեմբերի 15-16-ը կայանալիք Եվրամիության գագաթնաժողովում կրկին չի քննակվելու ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով Գերմանիայի կառավարության բարձրաստիճան աղբյուրին:
Նա նշել է, որ Թուրքիայի պահանջը ամենայն հավանականությամբ կրկին կմերժվի և այն օրակարգ չի բարձրացվի:
«Մինչև հիմա մենք չգիտենք, թե ինչ է ուզում Թուրքիան»,-ընդգծել է աղբյուրը և հավելել, որ բանակցությունները շարունակվում են, դրանք չեն ընդհատվել՝ անկախ միգրացիոն ճգնաժամից: