Թուրքիայում ԶԼՄ-ներին արգելվել է Անկարայի ողբերգությունից որևէ հրապարակում անել
Թուրքիայում դատարանն արգելել է թուրքական ԶԼՄ-ներին որևիցե տեղեկատվություն հրապարակել հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից, գրում է Hurriyet թերթը:
Դատարանի որոշումը տարածվում է հարցազրույցների, մամուլում քննադատական ու անալոգային հրապարակումների, հեռուստատեսության, ռադիոյի, սոցցանցերի և ինտերնետում ԶԼՄ-ների այլ տեսակների վրա:
Հիշեցնենք, որ ահաբեկչական պայթյուններն իրականացվել էին Թուրքիայի մայրաքաղաքում անցկացվող խաղաղության ակցիայի ժամանակ:
Պաշտոնական տվյալներով՝ մահացել է 99 մարդ, 450-ից ավելի մարդ ստացել է մարմնական վնասվածքներ: