211652_close_icon
views-count1296 դիտում article-date 13:19 14-10-2015

Հայաստանի երիտասարդական հավաքականները հիասթափեցրին

ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում տեղ ունեցավ Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Լյուքսեմբուրգ հանդիպումը: 19-րդ րոպեին մրցավարը խաղադաշտից հեռացրեց Սեդրիկ Սակրասին, իսկ մեր հավաքականը ստացավ 11-մետրանոց հարվածի իրավունք, սակայն Արթուր Միրանյանը չկարողացավ անվրեպ իրացնել այն: 23-րդ րոպեին արդեն հյուրերը ստացան 11-մետրանոց հարվածի իրավունք, և Ռիկարդո Պինտո Կոուտոն բացեց հաշիվը՝ 0:1: 67-րդ րոպեին Արամ Շահնազարյանը հավասարեցրեց հաշիվը՝ 1:1: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Հայաստանի երիտասարդական հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝ 1.Անատոլի Այվազով 4.Արամ Շահնազարյան 5.Արթուր Քարտաշյան 6.Արմեն Մանուչարյան 7.Կարեն Հարությունյան 8.Պետրոս Ավետիսյան 9.Գոռ Մալաքյան 10.Ղուկաս Պողոսյան 18.Ալիկ Առաքելյան 22.Արթուր Միրանյան 23.Արտյոմ Սիմոնյան Պահեստայիններ՝ 13.Գրիգոր Մակարյան 11.Նաիրի Մինասյան 15.Իվան Մամախանով 16.Ռոբերտ Հակոբյան 17.Սարգիս Շահինյան 20.Ռազմիկ Հակոբյան 21. Գագիկ Մաղաքյան Գլխավոր մարզիչ - Արտակ Օսեյան Իսկ Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի «Կադրիորգ» մարզադաշտում կայացավ Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2016 թ. առաջնության ընտրական 12-րդ խմբի երրորդ տուրի Էստոնիա-Հայաստան հանդիպումը: Էստոնիայի հավաքականը հաղթեց 2:0 հաշվով: 21` Հերոլ Ռիյբերգ (1:0) 51` Կասպար Մուցո (2:0)

Նմանատիպ նյութեր