1429 դիտում
14:30 12-10-2015
Նախարար Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոյին
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին:
Նախարարը բարձր է գնահատել Արդարադատության նախարարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի միջև համագործակցության ներկայիս մակարդակն ու քննարկել մի շարք ուղղություններով փոխգործակցությունը խորացնելուն առնչվող հարցեր:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրով նախատեսված գործողությունների իրականացմանը, անվճար իրավաբանական օգնության համակարգի զարգացմանը, ինչպես նաև «Բաց կառավարման գործընկերություն» համակարգի սկզբունքները արդարադատության ոլորտում ներդնելու թեմային:
Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն գոհունակություն է հայտնել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի բարեփոխմանն ուղղված աշխատանքների իրականացումից ու նախարարի հետ քննարկել խոշտանգումների, կոռուպցիայի դեմ պայքարում գործուն մեխանիզմների ներդրմանն ուղղված հարցեր:
Հանդիպման ավարտին արդարադատության նախարարն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը վերահաստատել են վերոնշյալ ոլորտներում, ինչպես նաև դատաիրավական և օրենսդրական բարեփոխումների աշխատանքներում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը:
[b]ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
[/b]
Նմանատիպ նյութեր
2298 դիտում
15:32 30-01-2018
Վարչապետն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին
7063 դիտում
19:48 04-07-2017
Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Բրեդլի Բուզետտոյին և Դմիտրի Մարիյասինին
Այս բաժնից
394 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
541 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
919 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ