Տեղի է ունեցել է Հայաստանի և Անդորրայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը
Հոկտեմբերի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Անդորրայի իր գործընկեր Ժիլբերտ Սաբոյա Սունյիին, ով Հայաստանում է գտնվում Ֆրանկոֆոնիայի նախարարկան համաժողովին մասնակցելու նպատակով:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց միջազգային կառույցների շրջանակներում հաստատված արդյունավետ համագործակցությունը։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Անդորրայի արտգործնախարարը բարձր գնահատեց նախարարական համաժողովի բովանդակային հագեցվածությունը և կազմակերպվածության մակարդակը։
Երկկողմ հարաբերությունները խթանելու համար նախարարները պայմանավորվեցին գործնական քայլեր ձեռնարկել իրավապայմանգրային դաշտի ընդլայման ուղղությամբ, մասնավորապես՝ մշակել և ստորագրման պատրաստել ներդրումների խրախուսման և պաշտպանության, երկակի հարկումից խուսափելու, տուրիզմի բնագավառում համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր։