211652_close_icon

«Հին Երևանը. հայացք ապագայից». լուսանկարների ցուցադրություն մետրոպոլիտենի կայարաններում

views-count1127 դիտում article-date 16:42 11-10-2015
Երևանի ծննդյան օրը Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» և «Երիտասարդական» կայարաններում մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրը բացառիկ հնարավորություն ունեն արխիվային լուսանկարների միջոցով վերհիշելու Երևանի անցյալը: «Հին Երևանը . հայացք ապագայից» ցուցադրությունում ներկայացված լուսանկարները մայրաքաղաքի տարեգրության 19-րդ դարավերջից մինչև 20-րդ դարի առաջին կես ընկած ժամանակահատվածի երևանյան դիմագծի, բարքերի ու քաղաքային միջավայրի լուռ վավերագրերն են, որոնք ժամանակավորապես Երևան քաղաքի պատմության թանգարանի պահոցներից հանգրվանել են մետրոպոլիտենի սպասասրահներում:

Նմանատիպ նյութեր