211652_close_icon
views-count3164 դիտում article-date 23:24 10-10-2015

«Էրեբունի-Երևան 2797». Երևանյան կոլորիտ Էրեբունի փողոցում

«Իմ ջերմ ու բարի քաղաք» կարգախոսով «Էրեբունի-Երևան 2797» երկօրյա տոնակատարության առաջին օրվա միջոցառումները մեկնարկել են Էրեբունի վարչական շրջանի Էրեբունի փողոցում։ Տոնական ձևավորված տաղավարներ էին տեղակայվել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից մինչև Էրեբունի-Ազատամարտիկներ փողոցների խաչմերուկն ընկած հատվածում: Երևանյան կոլորիտով, բարքերով, մշակութային բաղադրիչներով, կենցաղին բնորոշ միջավայրով ու նաև խոհանոցին ուտեստներով հագեցած այս տարածքում ցանկացած նախասիրության հագուրդ տալու հնարավորություն էր ընձեռվել: Ցուցահանդես վաճառքի ընթացքում ներկայացվել են ձեռագործ աշխատանքներ, հուշանվերներ, գեղանկարներ, Հայաստանի բնության տեսարժան վայրեր, խեցեգործական արվեստի նմուշներ և այլ պարագաներ: Այս ամենն ուղեկցվել է համերգային կատարումներով, մանկական միջոցառումներով ու տոնական անակնկալներով: Երևանի քաղաքապետարան

Նմանատիպ նյութեր