Ուշադրություն. Գյուղնախարարությունը զգուշացնում է սպասվող ցրտահարության մասին
Համաձայն հիդրոօդերևութաբանական և մոնիտորինգի պետական ծառայության տեղեկատվության` հոկտեմբերի 11-ի և 12-ի գիշերները Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Լոռու մարզերի բարձրադիր գոտու տարածաշրջաններում [b][color=#CC0000]կանխատեսվում են բացասական ջերմաստիճաններ` -2 +4:[/color][/b]
Այդ կապակցությամբ գյուղատնտեսության նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս ավարտել բոլոր այն բանջարեղենների ու պտուղների բերքահավաքը, որոնք կարող են նշված ջերմաստիճանների պայմաններում վնասվել, ասված է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում: