211652_close_icon
views-count3412 դիտում article-date 09:08 09-10-2015

ԴԱՀԿ-ն աճուրդի է հանում ոչ միայն բնակարաններ, առանձնատներ, հողատարածքներ, այլ նաև մանկական «փամփերսներ». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը աճուրդի է հանում ոչ միայն բնակարաններ, առանձնատներ, հողատարածքներ և արտադրամասեր, այլև մանկական տակդիրներ (փամփերս): ԴԱՀԿ-ից կարելի է ձեռք բերել տարբեր համարների և գների մանկական տակդիրներ: Օրինակ՝ մեկ ամբողջական լոտով աճուրդի է հանված 35 փաթեթ 2-րդ համարի մանկական տակդիր՝ 107 հազար դրամ արժեքով: 4-րդ համարի մանկական 134 փաթեթ տակդիրն արժի 502 հազար դրամ, իսկ 5-րդ համարի 504 փաթեթ տակդիրը՝ մոտ 2 մլն դրամ: Մանկական տակդիրները գտնվում են Արմավիրի մարզում: Նշենք, որ մանկական տակդիրներն ունենում են պահպանման ժամկետ՝ 3 տարի արտադրման օրվանից: ԴԱՀԿ-ի կողմից աճուրդի հանված տակդիրները նախորդ տարվա արտադրության են»:

Նմանատիպ նյութեր