Հայտնի է գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը. տեսանյութ
Գրականության ոլորտում 2015 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է բելառուսցի գրող Սվետլանա Ալեքսիևիչին: Այդ մասին այսօր Ստոկհոլմում հայտարարել է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի մշտական քարտուղար Սառա Դանիուսը:
67-ամյա` մասնագիտությամբ լրագրող Սվետլանա Ալեքսիևիչը եղել է ԽՍՀՄ-ի գրողների միության անդամ, 2000-ական թվականների սկզբից ապրել է Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում:
Նա հայտի է այնպիսի ստեղծագործություններով, ինչպիսիք են` «Պատերազմը կանացի դեմք չունի», «Ցինկե տղաներ»-ը, «Չեռնոբիլյան աղոթք»-ը: Նա նաև միջազգային մի շարք գրական մրցանակների դափնեկիր է:
«Կարելի է միայն ծափահարել», նշել են բելառուսցիները: