211652_close_icon
views-count572 դիտում article-date 21:45 07-10-2015

ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Բրազիլիայում

Բրազիլիայում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանը Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախկին նախագահ Ֆերնանդո Հենրիկե Կարդոզոյին հանձնեց ՀՀ Ազգային Ժողովի «Պատվո մեդալը»՝ Բրազիլիայի Դաշնային Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ցուցաբերած մեծ աջակցության և հայամետ դիրքորոշման համար: Ֆերնանդո Հենրիկե Կարդոզոյին շնորհակալություն հայտնեց ՀՀ դեսպանին բարձր գնահատականի համար և 2016 թվականին Հայաստան այցելելու պատրաստակամություն հայտնեց: Երեկոյան տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման տարածաշրջանային հանձնախմբի ընդլայնված նիստը, որի ընթացքում ամփոփվեցին կատարված աշխատանքների արդյունքները: ՀՀ դեսպանը մանրամասնորեն ներկայացրեց նախատեսված ծրագրերի կատարման և առաջադրված նպատակների իրագործման ընթացքը: Առանձնակի կարևորվեց Բրազիլիայի Դաշնային Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը, Սան Պաուլո և Ռիո դե Ժանեյրո Նահանգներում, ինչպես նաև Ֆրանկո դա Ռոշա քաղաքում Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված օր հռչակելու վերաբերյալ օրենքների ընդունումը: Նիստի ընթացքում պարգևներ հանձնվեցին «The negation of Armenian Genocide is the violation of the fundamental human rights» խորագիրը կրող մրցույթի հաղթողներին: Առաջին տեղը զբաղեցրած Սան Պաուլոյի Մակենզի համալսարանի ուսանողուհի Ամանդա Բարսումյանը խրախուսվեց 2016թ.-ին տարածաշրջանային հանձնախմբի հովանավորությամբ Հայաստան այցելելու հավաստագրով: Մեծ գնահատանքի և խրախուսանքի արժանացավ նաև համայնքի վաստակաշատ գործիչներից մեկը` Օշին Մոսդիչյանը, որին ՀՀ դեսպանը հանձնեց ՀՀ Սփյուռքի նախարարության «Ոսկե մեդալը»: Նույն օրը տեղի ունեցավ ՀՀ Անկախության 24-րդ տարելիցին նվիրված պաշտոնական ընդունելությունը, որին մասնակցեցին հայ համայնքային կազմակերպությունների և եկեղեցիների ղեկավարներն ու անդամները, դիվանագիտական կորպուսի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Նմանատիպ նյութեր