Լեհաստանը հետաքրքրված է Իրանի էներգետիկ նախագծերով
Լեհաստանը ցանկություն ունի մասնակցել Իրանի էներգետիկ նախագծերին: Այդ մասին հայտնել է Լեհաստանի փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Յանուշ Պեխոչինսկին:
Վերջինս նշել է, որ լեհական ընկերությունները կարող են մասնակցություն ունենալ էներգիայի վերականգնման աղբյուրների և էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների ոլորտներին առնչվող նախագծերում:
Սեպտեմբերի 26-ին Պեխոչինսկիի գլխավորած գործարար-պատվիրակությունը եղել էր Իրանում: Նա ընդգծել է, որ Մերձավոր Արևելքում Իրանի աշխարհագրական դիրքը ռազմանավարական նշանակություն ունի երկաթուղային հաղորդակցության ոլորտում: