Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Հոկտեմբերի 6-ին, ժամը 12.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցի թիվ 19 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները 1936 թ. ծնված Լ. Ա.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Հոկտեմբերի 6-ին, ժամը 10.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցի թիվ 19 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն 6-րդ հարկի իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները 1936 թ. ծնված Լ. Ա.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: