211652_close_icon
views-count1652 դիտում article-date 17:56 06-10-2015

Շիրակի մարզում Փառանձեմը ապօրինի կերպով սպորտային որսորդական հրազեններ է ձեռք բերել. Ի՞նչ նպատակով է ցանկացել դրանք օգտագործել

43-ամյա Փառանձեմ Խուրշուդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ապօրինի կերպով ձեռք է բերել գործարանայի արտադրության «ՏՕԶ-8մ» մոդելի 5.6մմ տրամաչափի սպորտային-որսորդական ակոսափող հրազեն և «Մարգոլին» տեսակի ատրճանակի , գործարանային արտադրության ռազմամթերք հանդսացող սպորտային-որսորդական 5.6մմ տրամաչափի օղակավար բոցավառման ակոսափող հրազենի մեկ փամփուշտ, որոնք տանելով իր հիշյալ հասցեի տուն` ապօրինի պահել է` դրանք թաքցնելով իր ննջասենյակի մահճակալի տակ: Այնուհետև ՀՀ ոստիկանության ՇՄ վարչության Ախուրյանի բաժին, սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին նախազգուշացված լինելով,գիտակցելով, որ իր կողմից տրամադրված տեղեկությունը կեղծ է, զուգորդված մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելու` ոստիկանության աշխատակիցներին է ներկայացրել զենքերը և հաղորդում տվել, որ իբր չպարզված օրն, ամուսնու եղբայրն` Արտաշես Գասպարյանը, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, եկել է իրենց տուն, անհիմն վիճաբանել իր հետ, որից հետո վերը նշված գործարանային արտադրության «ՏՕԶ-8մ» մոդելի, 5.6մմ տրամաչափի սպորտային-որսորդական ակոսափող հրազենով սպառնացել է սպանել իրեն: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով եւ 333 հոդվածի 2 –րդ մասի 2-րդ կետով։ Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարնից։ Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։

Նմանատիպ նյութեր