2674 դիտում
15:59 10-10-2018
Արմեն Գյուլբուդաղյանցի նախախաղային մամուլի ասուլիսները՝ հոկտեմբերի 12-ին և 15-ին
Հոկտեմբերի 13-ին և 16-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Ազգերի Լիգայի մրցաշարի երրորդ և չորրորդ տուրի հանդիպումները՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցելով համապատասխանաբար Ջիբրալթարի և ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականների հետ: Ձեզ ենք ներկայացնում երկու հանդիպումների նախախաղային մարզումների և մամուլի ասուլիսների ժամանակացույցը:
12.10.2018, ժամը՝ 10:00` Ջիբրալթարի ազգային հավաքականի նախախաղային մարզում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:
12.10.2018, ժամը՝ 12:15` Ջիբրալթարի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խուլիո Սեզար Ռիբասի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում:
12.10.2018, ժամը՝ 17:30` Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում:
12.10.2018, ժամը՝ 18:00` Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:
15.10.2018, ժամը՝ 11:00` ՆՀՀ Մակեդոնիայի ազգային հավաքականի նախախաղային մարզում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:
15.10.2018, ժամը՝ 12:15` ՆՀՀ Մակեդոնիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Իգոր Անգելովսկու և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում:
15.10.2018, ժամը՝ 17:30` Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում:
15.10.2018, ժամը՝ 18:00` Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Նմանատիպ նյութեր
1989 դիտում
18:56 08-10-2019
Արմեն Գյուլբուդաղյանցի նախախաղային մամուլի ասուլիսները՝ հոկտեմբերի 11-ին և 14-ին
1905 դիտում
20:26 03-06-2019
Արմեն Գյուլբուդաղյանցի նախախաղային մամուլի ասուլիսները՝ հունիսի 7-ին և 10-ին
2161 դիտում
17:26 19-11-2018
Արմեն Գյուլբուդաղյանցի և Կամո Հովհաննիսյանի նախախաղային մամուլի ասուլիսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
619 դիտում
22:53 23-04-2024
Հայաստանը ներկայացնող 3 բռնցքամարտիկներ առնվազն բրոնզե մեդալ են ապահովել Եվրոպայի առաջնությունում
562 դիտում
10:05 23-04-2024
Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից