ՆԱՏՕ-ն Ռուսաստանից պահանջել է այլևս չխախտել Թուրքիայի օդային սահմանը
ՆԱՏՕ-ի անդամ պետությունների դեսպանները պահանջել են ռուսական իշխանություններից թույլ չտալ, որպեսզի Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնող ռուսական ինքնաթիռները խախտեն Թուրքիայի օդային տարածքը:
Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարությունն արվել է Բրյուսելում տեղի ունեցած Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների դեսպանների մակարդակով նիստում:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Դաշինքի անդամները քննադատում են այդ խախտումը՝ որպես ՆԱՏՕ-ի օդային տիրույթի խախտում»:
Նրանք կոչ են արել Ռուսաստանին այսուհետ զերծ մնալ նման գործողություններից, իսկ խախտելու դեպքում պարզաբանում տալ:
Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունները մեծ աղմուկ բարձրացրեցին և բողոքի նոտա հղեցին Թուրքիայում ՌԴ դեսպանին՝ հայտարարելով, որ հոկտեմբերի 3-ին ռուսական կործանիչներից մեկը հատել է Թուրքիայի օդային սահմանը: